Սոխ Շտրուցլի
Սոխ Շտրուցլի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) |
Ենթաընտանիք | Սոխայիններ (Allioideae) |
Տրիբա | Allieae |
Ցեղ | Սոխ (Allium) |
Տեսակ | Սոխ Շտրուցլի (A. struzlianum) |
Միջազգային անվանում | |
Allium struzlianum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ |
Սոխ Շտրուցլի (լատին․՝ Allium struzlianum Ogan.), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոխուկավոր, գեղազարդային բույս է, որի ցողունի բարձրությունը հասնում է 30-35 սմ-ի։ Տերևները 2-7 են՝ գծային, սրացած, հետ թեքված։ Ծաղկաբույլը կիսագնդաձև է, ծաղկապատը՝ աստղաձև կամ աստղաձև-լայն ձագարաձև, մասերը նշտարաձև և սուր են, արծաթավուն-սպիտակ, վարդամանուշակագույն կամ կանաչավուն ջղով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Շիրակի (Ցամաքասար, Կրաշեն գյուղերի շրջակայք, Ջաջուռի լեռնանցք), Երևանի (Երասխ գյուղի շրջակայք) և Մեղրու (Նռնաձոր գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնային գոտի՝ ծովի մակերևույթից 600-2000 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստանում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Այն համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում նույնպես ընդգրկված չէ։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։ Ստեղծվել է նոր ԲՀՊՏ Շիրակի լեռնաշղթայի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.